Ցուցահանդեսում մի բան ակնհայտ է՝ մրցակցությունը շատ բարձր է։ Ձևավորված տաղավարներ, գրավիչ լոգոներ, բուկլետներ, քաղցրավենիքով լի սեղաններ… բոլոր միջոցները ճչում են մեկ բան՝ "ՆԱՅԻ՛Ր ԻՆՁ!"
Իսկ եթե դու պարզապես կանգնել ես ու սպասում, որ մարդիկ մոտենան, դու արդեն կորցնում ես առնվազն այցելուների կեսը։
Եվ ահա այստեղ է, որ LED էկրանն դառնում է քո գաղտնի զենքը։ Բայց ոչ թե պարզապես տեղադրված էկրան, այլ՝ մարտավարությամբ մտածված, ուշադրություն գրավող էկրաններ։
Այս պոստում կպատմենք՝ ինչ անել, որ մարդիկ չանցնեն կողքով, այլ կանգնեն, մոտենան, ու հանկարծ հասկանան՝ հենց դու ես նրանց փնտրած ապրանքն կամ լուծումը։
Ցուցահանդեսային LED էկրանը պետք է դառնա տեսողական հարված առաջին իսկ վայրկյանին։ Դա նշանակում է՝
👉 Մի օգտագործիր էկրան միայն լոգոն պտտեցնելու համար։ Օգտագործիր շարժում, պատմություն, հարց, կամ նույնիսկ անիմացիա, որ ստիպի մարդկանց կանգ առնել։
Ձեր տաղավարը տեղեկատվական կամ ուսուցողական ամբիոն չէ։ Տեքստով լի պաստառի փոխարեն LED էկրանդ պետք է ունենա.
👉 Կոնտենտը պետք է ուղղված լինի հետաքրքրություն առաջացնելուն, ոչ բացատրելու։
Ցուցահանդեսներում քառակուսի էկրաններն արդեն չեն զարմացնում։ Բայց…
…Դրանք արդեն խոսում են դիզայնի լեզվով։
👉 Մարդիկ սիրում են սելֆի անել տարօրինակ և հետաքրքիր օբյեկտների մոտ։ Եթե դու ստանում ես օրիգինալ ֆորմա՝ ստանում ես նաև ուշադրություն։
Մի սխալ, որ շատերն անում են՝ էկրանը տեղադրում են չափից ավելի վերև կամ տաղավարի խորքում։ Արդյունքում՝ անցորդը կամ չի նկատում, կամ տեսնում է վերջին վայրկյանին։
Ի՞նչ անել։
Ոչ ոք չի գալիս ցուցահանդես միայն նայելու։ Մարդիկ ուզում են փորձել, խաղալ, հարցնել, արձագանքել։ Այսինքն՝ եթե ունես LED էկրան, աշխատի՛ր այդ մագնիսը կապել կոնտակտային փորձառության հետ։
Օրինակ՝
LED էկրան տեղադրելը ինքնին խելացի քայլ է։ Բայց ցուցահանդեսում դու մրցում ես ուշադրության համար, ոչ պարզապես ներկայության։
Եթե դու ուզում ես, որ մարդիկ կանգ առնեն, մոտենան ու հիշեն քեզ — էկրանը պետք է դառնա փորձառության մի մաս, ոչ թե ընդհամենը ֆոն։
Եվ եթե պետք է էկրան, որը չի թողնում, որ մարդիկ անցնեն կողքով — վստահ եղիր, մենք ANANUN COMPANY-ն, գիտենք ինչպես դա անել։
📞 Պատրաստվու՞մ եք ցուցահանդեսի։ Պատրաստենք էկրանը միասին։
📍 Տեղադրում Երևանում և Հայաստանի ողջ տարածքում 🎯 Ճկուն լուծումներ | Մասնագիտական մոտեցում | #HETMIMNA
Ճկուն LED էկրանները նորագույն լուծում են թվային գովազդի և ինտերիերային ձևավորման համար։ Դրանք հեշտությամբ տեղադրվում են կոր մակերեսների վրա՝ ապահովելով դիզայնի յուրահատկությունն ու անհատականությունը։ Իմացեք, թե որտեղ և ինչպես են օգտագործվում այս տեխնոլոգիաները՝ խանութների ցուցափեղկերից մինչև ճարտարապետական ֆասադներ։