31 Օգոստոս 2025

Ի՞նչ է ճկվող LED էկրանը (Flexible LED screen) և որտեղ է այն կիրառվում։

Թվային տեխնոլոգիաների զարգացմամբ LED էկրանները դարձել են ժամանակակից գովազդի, ճարտարապետության և ինտերիերի ձևավորման անբաժանելի մասը։ Այս ոլորտում ամենանորարար լուծումներից մեկը ճկվող LED էկրաններն են՝ որոնց չափերն ու մակերեսը կարող է հասնել 10 կամ 100 կամ նույնիսկ 1000քմ-ի։ ճկվող էկրանը բաղկացած է ճկվող մոդուլներից, որոնք կարելի է կորացնել, կլորացնել, փաթաթել սյան վրա և նույնիսկ ալիքաձև տեսք ստանալ։ Մի խոսքով ճկուն էկրանների տեխնոլոգիայի և իհարկե այդ տեխնոլոգիան լավագույնս տիրապետող պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ կարելի է բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր դիզայներների և ճարտարապետների պահանջները ինչպես ինտերիերի այնպես էլ էքստերիերի ձևավորման պրոցեսներում։

Ճկուն էկրանների առավելությունները

Կառուցվածքային առանձնահատկություններ`

Ճկվող LED էկրաններն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք տարբերվում են դասական՝ կոշտ մոդուլային էկրաններից։ Դրանք են.

  • Ճկուն հիմք – պատրաստված է էլաստիկ նյութերից (սիլիկոն կամ պոլիմեր), որը դիմանում է թեքումներին և երկարաժամկետ օգտագործմանը։Թեթև քաշ – զգալիորեն ավելի թեթև են, ինչը թույլ է տալիս մեծ մակերեսով էկրանը տեղադրել թեթև հիմքով կրող կոնստրուկցիայի վրա։Փոքր պիքսելային քայլ – ապահովում է բարձր որակի պատկեր՝ նույնիսկ մոտ հեռավորությունից դիտելիս։Մոդուլային կառուցվածք – հնարավոր է հավաքել ցանկացած չափի և ձևի էկրան՝ հարմարեցված կոնկրետ նախագծին։

Որտե՞ղ են կիրառվում ճկվող ԼԵԴ էկրանները։

Այս էկրանների ճկունությունը, թեթևությունը և ունիվերսալությունը թույլ են տալիս օգտագործել դրանք ոչ ստանդարտ և կրեատիվ նախագծերում. Օրինակ`

Ռեստորաններում, հարսանյաց սրահներում, հանդիսությունների սրահներում, համերգասրահներում, համերգային դահլիճներում որպես բեմի ձևավորման յուրահատուկ լուծում։ Կամ մեծ առևտրի կենտրոններում որպես առաստաղի ձևավորում, ինչպես նաև սյուների դեկորատիվ ձևավորում։

Տնային կինոթատրոն կամ կինոթատրոն բաց երկնքի տակ։ Ֆանտաստիկ կլինի ունենալ օրինակ 6մ*3մ չափերի դեպի ներս կորացած հեռուստացույց կինոդիտումների սենյակում կամ բաց լողավազանի կողքին ֆիլմեր դիտելու կամ playstation խաղալու համար։Խանութի կամ գրասենյակի կոր ցուցափեղկի հետևում։Ցուցահանդեսային տաղավարների և առևտրի կենտրոնների միջանցքներում գտնվող կղզյակների համար ճկվող ԼԵԴ էկրանները նմանը չունեցող առանձնահատուկ դիզայն կարող են ապահովել։

Պրոֆեսիոնալ լուծումներ ձեր նախագծի համար

ԱՆԱՆՈՒՆ ՔԱՄՓՆԻ -Ն պատրաստում է ճկուն LED էկրաններ՝ ըստ ձեր պահանջների։ Ընկերության մասնագետները կօգնեն ընտրել ճիշտ չափը, պիքսելային քայլը և տեխնիկական պարամետրերը՝ ապահովելով որակյալ լուծում ցանկացած մակերևույթի համար։ Եթե դու ինչ-որ տեղ տեսել կամ քո մտքում պատկերացրել ես ճկվող էկրանի որևէ ֆանտաստիկ լուծում, ուրեմն համոզված եղիր մենք դա կդարձնենք իրականություն։

Հիշիր որ քո մրցակիցներն արդեն ունեն ճկվող ԼԵԴ էկրան ու շտապիր պատվիրել` #HETMIMNA

960-13-1.png

Այլ

Ինչպես ընտրել ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԵԴ էկրան

20 Հունիս 2022

Ինչպես ընտրել ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԵԴ էկրան․ 4 հիմնական պարամետր, որ պետք է իմանաս

arrow

Եթե ցանկանում ես գնել արդյունավետ ԼԵԴ էկրան, պետք է ճիշտ հասկանաս՝ ինչ ես իրականում փնտրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք 4 կարևոր պարամետր, որոնք քեզ պետք են ճիշտ ընտրության համար՝ առանց ավելորդ ծախսերի։

10 Սխալ, որ հաճախորդները անում են LED էկրան ընտրելիս

20 Հունիս 2022

10 Սխալ, որ հաճախորդները անում են LED էկրան ընտրելիս

arrow

Այս հոդվածում կբացահայտեք 10 տարածված սխալներ, որոնք հաճախորդները անում են LED էկրան ընտրելիս, և կիմանաք, թե ինչպես խուսափել դրանցից՝ խնայելով գումար, նյարդեր ու ժամանակ։

LED էկրաններ ցուցահանդեսային տաղավարում

20 Հունիս 2022

LED էկրաններ ցուցահանդեսային տաղավարում

arrow

Ցուցահանդեսում հաջողության գաղտնիքը հաճախ առաջին տպավորության մեջ է։ Ճկվող, ինտերակտիվ կամ մեծածավալ LED էկրանները կարող են ձեր տաղավարը վերածել իրական մագնիսի։ Այս հոդվածում բացատրում ենք՝ ինչպես ճիշտ օգտագործել LED էկրանները, որպեսզի մարդիկ չանցնեն կողքով, այլ կանգ առնեն, հետաքրքրվեն և մոտենան։