3 Հոկտեմբեր 2025

Ինչպես ընտրել ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԵԴ էկրան․ 4 հիմնական պարամետր, որ պետք է իմանաս

Դրսի մեծ տելեվիզր❌Զալի մեծ մոնիտոր ❌Ռեկլամի շիթ-տելեվիզր-մոնիտոր ❌

Չէ սիրելիս, այս բառերը սխալ են բնութագրում քո փնտրած ապրանքը։

ԴՈՒ ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԼԵԴ ԷԿՐԱՆ... ուրեմն արի ասեմ ինչ կարևոր պարամետրերի վրա պետք է ուշադրություն դարձնել որպեսզի ունենաս ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԵԴ էկրաՆ։

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ բառը շեշտում եմ որ իմանաս հետևյալը. Գովազդային ԼԵԴ էկրան գնելիս ամենակարևորը քո պրոյեկտի համապատասխան ճիշտ պարամետրերով ԼԵԴ էկրան ընտրելն է, որպեսզի չվճարես ավելի բարձր պարամետրեր ունեցող էկրանի համար, որի հնարավորությունները դու չես էլ օգտագործելու։ Այ դա կլինի Արդյունավետ գնում։

ԼԵԴ ԷԿՐԱՆԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ Հիմա կնշեմ 4 կարևոր ցուցիչներ, որոնցով պետք է կողմնորոշվել ԼԵԴ էկրան պատվիրելիս.

✅ Էկրանները լինում են outdoor ` այսինքն դրսում տեղադրվող IP65 ջրակայունություն և 5000nit բարձր պայծառութուն ունեցող էկրաններ, և indoor ` այսինքն ներսում տեղադրվող IP30 ջրակայունություն ունեցող և 600nit պայծառություն ունեցող էկրաններ։

✅ Կախված էկրանի չափերից և նրանից թե ամենամոտը ինչ հեռավորությունից են նայելու էկրանին` պետք է ընտրել համապատասխան պիքսելային խտության էկրան` Օրինակ P2.5 , P5 կամ P10

✅ Կախված տեղադրման վայրի առանձնահատկություններից ԼԵԴ էկրանները լինում են դիմացից և հետևից սպասարկվող էկրաններ

✅ Չորրորդ կարևոր ցուցիչը էկրանի վիդեոպատկերի հաճախականություննն է, որն արտահայտվում է հերցերով HZ և ազդում է պատկերի ստաբիլության, գույների հարստության և այլ կարևոր պարամետրերի վրա։ Եթե քեզ հետաքրքրեց այս ինֆորմացիան և Եթե կարոտ ես պրոֆեսիոնալ մոտեցման` Հետևիր մեզ Instagram, Facebook, YouTube հարթակներում և ամենակարևորը` #HETMIMNA

📢 #led #ԼԵԴէկրան #LEDէկրան #գովազդայինէկրան #AnanunCompany

Այլ


Ինչպես ընտրել ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԵԴ էկրան․ 4 հիմնական պարամետր, որ պետք է իմանաս

arrow

Եթե ցանկանում ես գնել արդյունավետ ԼԵԴ էկրան, պետք է ճիշտ հասկանաս՝ ինչ ես իրականում փնտրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք 4 կարևոր պարամետր, որոնք քեզ պետք են ճիշտ ընտրության համար՝ առանց ավելորդ ծախսերի։


Ի՞նչ է ճկվող LED էկրանը (Flexible LED screen) և որտեղ է այն կիրառվում։

arrow

Ճկուն LED էկրանները նորագույն լուծում են թվային գովազդի և ինտերիերային ձևավորման համար։ Դրանք հեշտությամբ տեղադրվում են կոր մակերեսների վրա՝ ապահովելով դիզայնի յուրահատկությունն ու անհատականությունը։ Իմացեք, թե որտեղ և ինչպես են օգտագործվում այս տեխնոլոգիաները՝ խանութների ցուցափեղկերից մինչև ճարտարապետական ֆասադներ։


LED էկրաններ ցուցահանդեսային տաղավարում

arrow

Ցուցահանդեսում հաջողության գաղտնիքը հաճախ առաջին տպավորության մեջ է։ Ճկվող, ինտերակտիվ կամ մեծածավալ LED էկրանները կարող են ձեր տաղավարը վերածել իրական մագնիսի։ Այս հոդվածում բացատրում ենք՝ ինչպես ճիշտ օգտագործել LED էկրանները, որպեսզի մարդիկ չանցնեն կողքով, այլ կանգ առնեն, հետաքրքրվեն և մոտենան։