5 Հոկտեմբեր 2025

10 Սխալ, որ հաճախորդները անում են LED էկրան ընտրելիս

(ինչպես չվատնել գումարը, նյարդերը ու ժամանակը)

Նոր բիզնես եք նախաձեռնել, մասնակցում եք ցուցահանդեսի, թե՞ ուզում եք, որ շենքի ճակատը ծառայի ձեզ որպես գովազդային վահանակ՝ LED էկրանն ճիշտ ընտրելը իրական մարտավարություն է։ Եվ, ինչպես ցանկացած մարտավարության դեպքում, եթե անտեսեք խաղի կանոնները, ծախսը կլինի բավականին զգալի։

Ահա 10 սխալ, որ հաճախորդները հաճախ անում են LED էկրան ընտրելիս, և թե ինչպես կարող եք խուսափել դրանցից։

1. ❌ Մտածել, որ սա պարզապես «մեծ տելեվիզոր» է

Ոչ, սիրելիս։ Սա ոչ TV է, ոչ մոնիտոր, ոչ էլ հսկա փլազմա։ LED էկրանն իր առանձնահատկություններով նախագծված է լինել բարձր արդյունավետությամբ թվային գովազդային գործիք։

Ճիշտը սա է 👉 Մոտեցեք որպես ինժեներական լուծման, ոչ պարզապես էկրանի գնման։

2. ❌ Անտեսել՝ էկրանը նախատեսված է ներսի, թե՞ դրսի օգտագործման համար

Արտաքին էկրանը պետք է դիմակայի անձրևին, փոշուն, քամուն և արևին՝ ունենալով ջրամեկուսացում (IP65+) և առնվազն 5000 նիտ պայծառություն: Ներքին էկրանները պետք է ունենա ավելի ցածր պայծառություն, բայց ավելի բարձր պիքսելային խտություն:

Ճիշտը սա է 👉 Հարց տվեք առաջին պահին՝ «Որտե՞ղ եմ տեղադրելու։ Դրսում՝ արևի տակ, թե՞ ներսում՝ ցուցասրահում»։

3. ❌ Անտեսել Պիքսելի քայլը (Pixel Pitch-ը)

P2.5-ը հարմար է մոտիկից դիտելու համար, մինչդեռ P10-ը՝ 10 մետր հեռավորությունից դիտելու համար: Եթե սխալ պիքսելների քայլ ընտրեք, դիտողները կարող են տեսնել շաղված և ոչ հստակ պատկեր:

Ճիշտը սա է 👉 Որքան մոտ է դիտողը, այնքան փոքր պետք է լինի պիքսելների քայլը:

4. ❌ Միշտ ամենամեծը ընտրել (ինչքան մեծ այնքան լավ)

Մեծ էկրանը միշտ չէ, որ նշանակում է մեծ ազդեցություն։ Երբեմն, ճիշտ տեղադրված, միջին չափի էկրանը՝ ճիշտ պայծառությամբ և խտությամբ, կարող է շատ ավելի մեծ ուշադրություն գրավել, քան մեծ գովազդային վահանակը, որին ոչ ոք չի նայում։

Ճիշտն սա է 👉 տեղադրման վայրի ու դիրքի ճիշտ ընտրություն։

5. ❌ Բոլոր նախագծերի համար նույն էկրանը ընտրել

Առևտրային ցուցափեղկ, Ցուցահանդեսի տաղավար, Դեղատուն։ Յուրաքանչյուրն ունի իր պահանջները տեսանելիության, լուսավորության և դիտման անկյունների վերաբերյալ։ Սխալ տեսակի էկրանի օգտագործումը կհանգեցնի ամբողջ նախագծի ձախողմանը։

Ճիշտը սա է 👉 Ընտրեք էկրանի տեսակը՝ ըստ նպատակի, ոչ գնի։

6. ❌ Թարմացման հաճախականության (refresh rate-ի) թերագնահատում

Պատկերի թարմացման հաճախականությունը մեծ ազդեցություն ունի գույների քաղցրության, հարստության ինչպես նաև բնականին մաքսիմալ մոտ լինելու հետ կապված: Նաև շատ կարևոր է ունենալ թարմացման բարձր հաճախականություն, եթե էկրանը պետք է նկարահանվի այլ տեխնիկայով։

Ճիշտը սա է 👉 հարուստ և բնական գույներ ունենալու համար ընտրեք ≥1920 Hz թարմացման հաճախականություն։

7. ❌ Անտեսել կառավարման համակարգերի կարևորությունը

Դուք գնել եք և տեղադրել եք էկրանը։ Հիմա... ինչպե՞ս եք վերբեռնում բովանդակությունը։ Եթե ձեր կառավարման համակարգը նվազ ֆունկցիոնալ է, այն կարող է բարդացնել օգտագործումը և նվազեցնել լեդ էկրանի կիրառման շրջանակը։

Ճիշտը սա է 👉 Միշտ ճշտեք. «Ի՞նչ ծրագրային ապահովում և ի՞նչ կառավարման համակարգ է ներառված»։

8. ❌ Անբավարար նախնական պլանավորում

Պետք է նախապես ապահովել բավարար թողունակության հոսանքի աղբյու և հոսանքի լարեր լեդ էկրանի միացման համար: նախապես պետք է հաշվարկել կրող կոնստրուկցիայի կրման քաշի հնարավորությունը և այլն։

Ճիշտը սա է 👉 Պլանավորման փուլում միշտ խորհրդակցեք տեղադրման թիմի հետ:

9. ❌ Կենտրոնանալ միայն տեսքի վրա և անտեսել արտադրողականությունը

Տեսքը նշանակություն ունի, սակայն պետք է ընտրել բավարար հովացման համակարգով ապահովված, ըստ պռոյեկտի պահանջների՝ դիմացից կամ հետևից սպասարկվող, առավել թեթև քաշ ունեցող լեդ էկրան։

Ճիշտը սա է 👉 Հարցրեք տեխնիկական բնութագրերի մասին: Պահանջեք փաստաթղթերը: Ընտրեք հեղինակավոր արտադրողներ:

10. ❌ Մասնագետներին չդիմելը

Հաճախ հաճախորդը փորձում է ինքնուրույն պատվիրել, ներկրել կամ տեղադրել էկրան։ Բայց հետո հայտնվում է այնպիսի խնդիրների ինչպիսիք են լեդ էկրանի պիքսելների սխալ հեռավորության, սխալ կառավարման համակարգի, անհամապատասխան պայծառության, սխալ տեխնիկական սպասարկման ձևի ընտրություն, երաշխիքի բացակյութուն կամ դրա կատարման պահանջի անհնարինութուն, մոնտաժման և ծրագրային ապահովման մասնագիտական գիտելիքների բացակայություն ու շատ հաճախ վերջնական վերլուծության դեպքում հասկանում են, որ ավելի թանկ են ներմուծել քան կարող էին գնել։

Ճիշտն սա է 👉 Աշխատեք վստահելի մասնագիտացված ընկերության հետ, որը նաև տրամադրում է տեղադրման,սպասարկման ծառայություն, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում։

LED էկրան գնելը հեշտ է։ՃԻՇՏ LED էկրան գնելը՝ արդեն փորձ և գիտելիք է պահանջում։

Ճիշտ էկրան գնելը, որը լավ կաշխատի, երկար կծառայի և ինքնարժեքը կփոխհատուցի, պահանջում է մասնագիտացված գիտելիքներ։

Եվ այստեղ է, որ Անանուն քոմփանին կարող է Ձեզ օգնել։

Պատվիրեք խորհրդատվություն հիմա, կամ պարզապես գրեք մեզ՝ և մենք Ձեզ կօգնենք խուսափել այս 10 սխալներից։

Իսկ եթե դուք արդեն թույլ եք տվել վերը նշված սխալներից մեկը... մի անհանգստացեք՝ մենք գիտենք, թե ինչպես այն շտկել։

#HETMIMNA

Այլ

Ինչպես ընտրել ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԵԴ էկրան

20 Հունիս 2022

Ինչպես ընտրել ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԵԴ էկրան․ 4 հիմնական պարամետր, որ պետք է իմանաս

arrow

Եթե ցանկանում ես գնել արդյունավետ ԼԵԴ էկրան, պետք է ճիշտ հասկանաս՝ ինչ ես իրականում փնտրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք 4 կարևոր պարամետր, որոնք քեզ պետք են ճիշտ ընտրության համար՝ առանց ավելորդ ծախսերի։

ճկվող LED էկրան

20 Հունիս 2022

Ի՞նչ է ճկվող LED էկրանը (Flexible LED screen) և որտեղ է այն կիրառվում։

arrow

Ճկուն LED էկրանները նորագույն լուծում են թվային գովազդի և ինտերիերային ձևավորման համար։ Դրանք հեշտությամբ տեղադրվում են կոր մակերեսների վրա՝ ապահովելով դիզայնի յուրահատկությունն ու անհատականությունը։ Իմացեք, թե որտեղ և ինչպես են օգտագործվում այս տեխնոլոգիաները՝ խանութների ցուցափեղկերից մինչև ճարտարապետական ֆասադներ։

10 Սխալ, որ հաճախորդները անում են LED էկրան ընտրելիս

20 Հունիս 2022

10 Սխալ, որ հաճախորդները անում են LED էկրան ընտրելիս

arrow

Այս հոդվածում կբացահայտեք 10 տարածված սխալներ, որոնք հաճախորդները անում են LED էկրան ընտրելիս, և կիմանաք, թե ինչպես խուսափել դրանցից՝ խնայելով գումար, նյարդեր ու ժամանակ։